Հանրային քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում հանրային քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Հավելենք, որ Նախագծով լրացվում են «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով դեռևս չամրագրված ՀՀ մարզերի վարչական սահմանների նկարագրերը:

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից՝ ՀՀ Կոտայքի, Գեղարքունիքի մարզպետների և Բալահովիտ, Գետարգել, Մարտունի, Վաղաշեն համայնքների ղեկավարների առաջարկությամբ:

Համաձայն «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հադվածի Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներն են մարզերը և համայնքները: Համայնքների վարչական սահմանների նկարագրերն արդեն ամրագրվել են նշված օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներով, սակայն մարզերի վարչական սահմանների նկարագրերը այդ օրենքում չեն արտահայտվել, հետևաբար այդ նկարագրերն անհրաժեշտ է ամրագրել օրենքով:

Օրենքի նախագծով նախատեսված մյուս լրացումները և փոփոխությունները կապված են արդեն ամրագրված սահմանների անճշտության վերացման (Բալահովիտ-Գետարգել) և հարևան համայնքների փոխադարձ համաձայնությամբ վարչական սահմանների փոփոխման (ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի-Վաղաշեն) հետ: Նշված փոփոխությունները քննարկվել և հավանության են արժանացել ՀՀ մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողովի 2016 թվականի հունիսի 3-ի նիստում (արձանագրություն N1):

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից՝ ՀՀ Կոտայքի, Գեղարքունիքի մարզպետների և Բալահովիտ, Գետարգել, Մարտունի, Վաղաշեն համայնքների ղեկավարների առաջարկությամբ:

Օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է ՀՀ մարզերի վարչական սահմանների ամրագրումը օրենքով, համայնքների վարչական սահմանների ճշգրտում, հարևան մարզերի և համայնքների միջև ծագած տարաձայնությունների վերացում, իրավունքների պետական գրանցման խոչնդոտների վերացում:

Հավելենք, որ նախագծին այսօրվա ընթացում կող են քվեարկել 2 և դեմ՝ 1 անձիք: Նախագիծը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում կքննարկվի մինչև սույն թվականի օգոստոսի 8-ը:

Մեկնաբանություններ