Հանրային պաշտպանները չէին ներկայացել դատարան. «Նորքի  զինված խմբի»  

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Նորքի  զինված խմբի» գործով շարունակվեց հերթական դատական նիստը:   

Դատական նիստին ներկա չէի գործով հանրային պաշտպանները: Մեղադրողը միջնորդեց դատական նիստը ընդմիջել, որպեսզի կապ հաստատեն բոլոր պաշտպանների հետ և պարզեն նրանց չգալու պատճառը: ԴԱտավոր Արմեն Բեկթաշյանը նիստը ընդմիջեց, որից հետո պարզ դաձավ, որ բոլոր հանրային պաշտպաններ մասնակցում էին սեմինարի, ինչ պատճառով դատական նիստին չեն ներկայացել:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը ևս հետաձգվել էր, այդ անգամ ամբաստանյալ Վահան Շիրխանյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով: Նշենք, որ այսօր Վահան Շիրխանյանը ներկա էր գտնվում նիստերի դահլիճում:

Հավելենք, որ արդեն ավարտվել էր գործով բոլոր վկաների հարցաքննությունը և դատարանը հաջորդ դատական նիստի հետազոտելու է գործում առկա փաստաթղթերը:

Հիշեցնենք, որ Զինված խմբի 9 անդամների վերաբերյալ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը և դրան մասնակցել և Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

 

Մեկնաբանություններ