Վերջին ժամանակներս մամուլում և տարբեր հարթակներում հնչեցվում են կարծիքներ հանրային պաշտպանի գրասենյակի գերծանրաբեռնվածության վերաբերյալ և առաջարկվում է այնպիսի լուծում, որպեսզի յուրաքանչյուր փաստաբան կարողանա անձամբ ներգրավվել հանրային պաշտպանության գործին, այսինքն` լուծարել հանրային պաշտպանի գրասենյակը:
Այս կապակցությամբ տեղեկացնում ենք՝
Մինչև 2005 թվականը ՀՀ-ում անվճար իրավաբանական օգնության ապահովումն իրականացվել է անհատական կարգով:
Քննիչի կողմից որոշմամբ ներգրավում էր կոնկրետ փաստաբան, ով պետք է անվճար պաշտպաներ մեղադրյալի շահերը: Փաստաբանին ընտրում էր քննիչը: Այնուհետև, նույն քննիչի կողմից տրված տեղեկանքի հիման վրա փաստաբանը վարձատրվում էր պետական բյուջեի միջոցներից: Ընդ որում, մեկ ժամի համար նախատեսված գումարը շատ փոքր էր և փաստաբաններին հիմնականում չէր հրապուրում անվճար պաշտպանությունը: Նախորդ մոդելը կախվածություն էր առաջացնում փաստաբանին քննիչից, քանի որ վերջինս ըստ էության հանդիսանում էր փաստաբանի «գործատուն»: Նույն կարգը գործում էր նաև դատարաններում:
Եղել են դեպքեր, որ տեղեկանքների հաշվարկի արդյունքում, պարզվել է, որ փաստաբանը օրվա ընթացքում աշխատել է 26 ժամ: Նշված կարգավորումը լուրջ մտահոգությունների տեղիք էր տվել: Անվճար իրավաբանական օգնության որակիմասին խոսք լինել չէր կարող, քանի որ բացակայում էին որակի նկատմամբ հսկողական և վերահսկողական մեխանիզմները:
Այսօր գործում է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան նախաձեռնությամբ և Ամերիկյանիրավաբանների ընկերակցության ջանքերով բազմաթիվ քննարկումների արդյունքում ներդրված հանրային պաշտպանի գրասենյակի ամերիկյան մոդելը: Նշված մոդելը հնարավորություն է տալիս կենտրոնացված կարգով ապահովել անվճարիրավաբանական օգնության տրամադրումը ամբողջ ՀՀ տարածքում՝ հսկողություն ևվերահսկողություն իրականացնել որակյալ իրավաբանական օգնությանտրամադրման, արդյունավետ պաշտպանության և կարգապահության նկատմամբ:
Հանրային պաշտպանի գրասենյակը գործում է 2006 թվականից: Տարեցտարի աճում էՀՊԳ-ի շահառուների թիվն, ինչը պայմանավորված է որակի բարձրացմամբ,«Փաստաբանության մասին» օրենքի փոփոխություններով՝ մի քանի սոցիալականխմբերին էլ հնարավորություն ընձեռվեց քաղաքացիական և վարչական գործերով անվճար իրավաբանական օգնություն ստանալ: Բացի այդ աճել է քրեական գործերիթիվը՝ արդարադատության շահով պայմանավորված: Նշենք, որ Փաստաբաններիպալատի կողմից բազմիցս առաջարկ է ներկայացվել կառավարություն՝ հանրային պաշտպանի հաստիքների ավելացման ուղղությամբ: Նաև առաջարկներ են ներկայացվել օրենսդրական փոփոխությունների ուղղությամբ: Խնդիրն այն է, որքրեական գործերով անվճար իրավաբանական օգնությունը տրամադրվում է վարույթնիրականացնող մարմնի որոշումների հիման վրա, իսկ վերջիններս հիմք են ընդունում ոչ միայն մեղադրյալի անվճարունակությունը, այլ նաև՝ արդարադատության շահը: Քիչ չեն դեպքերը, երբ վճարունակ անձին նույնպես նշանակվում է հանրայինպաշտպան: Այս պարագայում Հանրային պաշտպանի գրասենյակը չի կարող մերժելքննիչի որոշումները: Հետևաբար, օրենսդրական խնդիր կա այս մասով բեռնաթափելհանրային պաշտպանի գրասենյակը: Կարելի է օրենքով մեխանիզմ ներդնել, ըստ որիանվճար պաշտպանությունից օգտված վճարունակ քաղաքացուց անհրաժեշտ էգանձել փաստաբանի ծառայության գումարը: Սա նաև կանխարգելիչ միջոց կհանդիսանա և կբեռնաթափի ՀՊ գրասենյակի աշխատանքը:
Ներկայում գործող կարգավորումն այսպիսին է. յուրաքանչյուր տարի պետականբյուջեից հատկացվում են միջոցներ Հանրային պաշտպանի գրասենյակիգործունեությունն ապահովելու համար: Այսինքն կայուն աշխատավարձ և աշխատավարձային ֆոնդի 30 տոկոսի չափով էլ գումար է հատկացվում ՀՊ գրասենյակի ծախսերի փոխհատուցման համար՝ տրանսպորտային ծախսեր, տարածքների վարձակալության վճարներ, տեխնիկայի ձեռք բերում, օժանդակ աշխատակազմ և այլն: Նշված միջոցները ՀՊԳ-ի կողմից վարած գործերի քանակի համեմատ բավական սուղ են, սակայն կենտրոնացված ծախսերը հնարավորություննեն տալիս խնայելու որոշակի միջոցներ, արդյունավետ աշխատելու և իր առջև դրվածխնդիրներն իրականացնելու համար (օգնականներ, հաշվապահություն և այլն): Այստեսակետից եթե դիտարկենք, ապա մեկ գործի վրա պետությունը ծախսում էնվազագույն գումար:
Ուշադրություն ենք հրավիրում այն հանգամանքին, որ մասնավոր փաստաբաններիկողմից անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու դեպքում մեկ գործի վրածախսած ժամանակը, կատարած աշխատանքի որակը վերահսկելի չի լինի: Բյուջեից տրամադրվող միջոցները բաժանելու դեպքում չնչին գումարներ կկազմեն և նույնմիջոցներով ավելի քիչ գործեր հնարավոր կլինի վարել:
ՀՊԳ-ն կարևորում է յուրաքանչյուր շահառուին որակյալ իրավաբանական օգնությանտրամադրումը:
Այսօր Հանրային պաշտպանի գրասենյակի որակի բարձրացման և ՀՊԳ-իբնականոն գործունեությունն ապահովելու համար գործում են Պալատի խորհրդի ևնախագահի կողմից ընդունված ներքին իրավական ակտերով սահմանված գնահատման, մրցույթի անցկացման կարգերն և այլ իրավակարգավորումներ:
Ամփոփելով վերոգրյալը՝ կարծում եմ, որ անթույլատրելի է զարգացման հետընթացին ուղղված բոլոր նախաձեռնությունները:
Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար՝ Մելանյա Առուստամյան