Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի հարցերով ենթահանձնաժողովը ստեղծվել է 2002 թ. և վերահսկում է Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի կամընտիր արձանագրության (2002 թ.) կենսագործումը: Այն նոր տիպի մարմին է ՄԱԿ-ի մարդու իրավունքների համակարգում, որը ունի միայն կանխարգելող լիազորություն: Ենթահանձնաժողովը, համաձայն կամընտիր արձանագրության, իրավունք ունի այցելելու մասնակից երկրների ոստիկանատներ, բանտեր (ռազմական ու քաղաքացիական), կալանավայրեր, հոգեբուժարաններ ու սոցիալական խնամքի վայրեր և ուսումնասիրելու այդ վայրերում պահվող մարդկանց վիճակը: Արձանագրության մասնակից երկրները պարտավոր են ստեղծել ներպետական անկախ կանխարգելիչ մեխանիզմներ` տեղերում խոշտանգումները բացառելու համար: