Այսօր տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ որոշում կայացվեց Սյունիքի և Արմավիրի մարզպետներ նշանակելու վերաբերյալ:
Ըստ այդմ՝ Գագիկ Միրիջանյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ, իսկ Կարեն Համբարձումյանը Սյունիքի մարզպետ:
Նշենք, որ զբաղեցրած պաշտոններից ազատվեցին ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար Մարտին Սարգսյանը և ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար Նարեկ Սարգսյանը: