ՀՀ Ոստիկանությունը տեղեկացնում է, որ «Կանեփ-կակաչ» միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 26-ից 28-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 5770 կգ կանեփի վայրի աճած կանաչ զանգված:
Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 2 հետախուզվող:
Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 4 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց: