Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 15.45-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել, որ «Նաիրիտ 2» տարածքում տղամարդու դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է հոկտեմբերի 7-ից որպես անհետ կորած որոնվող, 1931 թ. ծնված Սերյոժա Սիմոնյանի դիակը:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է նախաքննություն: