Հայաստանի խորհրդարանը ճանաչեց եզդիների ցեղասպանությունը

ՀՀ Ազգային ժողովը հունվարի 16-ին շարունակել է նիստերի աշխատանքը և քվեարկությամբ ընդունել նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերն ու օրենսդրական փաթեթները, ինչպես նաև առաջին ընթերցմամաբ ընդունվեց  «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականին իրականացված ցեղասպանության դատապարտման մասին»  նախագիծը:

Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականին իրականացված ցեղասպանության դատապարտման մասին հայտարարության նախագծին կողմ է քվեարկել 91, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:

Նշենք, որ նախագծի հեղինակներն են ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Ռուստամ Մախմուդյանը, Արմեն Աշոտյանը, ՀՀ ԱԺ ՀՀԿ, ՀՀ ԱԺ «Ծառուկյան», ՀՀ ԱԺ ՀՅԴ, ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցությունները:

Մեկնաբանություններ