Հայաստանի դեմ ևս մեկ 150 մլն դոլարի պահանջ՝ Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն

Դուբայում հիմնված ներդրումային ընկերությունը և նրա ամերիկացի Գլխավոր տնօրենը 150 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով պահանջ են ներկայացրել Հայաստանի դեմ` Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն` Rasia FZE (United Arab Emirates), Joseph K. Borkowski (U.S.)։ Գործը վարույթ է ընդունվել սույն թվականի օգոստոսի 3-ին։  Պահանջը վերաբերում է  տնտեսական և քաղաքական նշանակության ճանապարհային և երկաթուղային գծեր կառուցելուն և այդ հարցի շուրջ զիջումներին,  որոնք, ի թիվս այլ բեռնափոխադրումների, Իրանից նավթ կփոխադրեին և կապահովեին կարևոր հանքային պաշարների հասանելիությունը։

Մեկնաբանություններ