Համաշխարհային տնտեսությունը կտուժի 2019 թվականին

2019 թվականին Համաշխարհային տնտեսությունը կզգա 2018 թվականի ամբողջ ընթացքում տեղի ունեցած առևտրային պատերազմների հետևանքները: Ամերիկյան սպառողների շրջանում 2019 թվականի նկատմամբ խիստ բացասական վերաբերմունք է նկատվում, իսկ ընկերություններն ավելի ցածր շահույթ են ակնկալում:

Միևնույն ժամանակ, Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կանխատեսում է, որ գլոբալ առևտրի աճը 2018 թվականի համեմատ կդանդաղի։ Փորձագետների կարծիքով՝ հիմնական խնդիրը կայանում է նրանում, թե կկարողանա՞ն, արդյոք, Վաշինգտոնը և Պեկինը առևտրային համաձայնագիր կնքել մինչև ընթացիկ տարվա մարտի 1-ը։

«Եթե դա նրանց հաջողվի, գլոբալ տնտեսությանը սպառնացող վտանգը մի փոքր կնվազի: Բայց հիմա լարվածությունը պահպանվում է, և դա իրենից վտանգ է ներկայացնում բիզնեսի ընդլայնման, հետևաբար՝ նաև ամբողջ աշխարհի տնտեսության համար», -նշել են վերլուծաբանները:

Մեկնաբանություններ