Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում «Սասնա ծռեր»-ի 11 անդամների՝ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի քրեական գործով դատականը որոշում կայացրեց Կարո Եղնուկյանին գրավի դիմաց ազատ արձակել։ Ինչպես արդեն նշել էին այսօրվա նիստին Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը միջնորդել էր իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված կալանքը որպես խափանման միջով վերացնել կամ գրավ կիրառել։ Դատավորը խափանման միջոցի փոփոխման միջնորդությունը մերժեց՝ բավարարելով գրավի դիմաց ազատ արձակելու մասը` 10 մլն դրամ գրավի դիմաց։
Հավելենք, որ Խաչատուր Գիշչյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը համանման միջնորդություն է ներկայացնում իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխարինելու վերաբերյալ։