Կարեն Պողոսյանն ընդդեմ Հայաստանի

 Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած հայցի արդարացի փոխհատուցման խնդրին՝ ՀՀ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վերջնական վճիռն անվավեր ճանաչելու և Դիմումատուի սեփականության իրավունքը շենքի և հողամասի նկատմամբ ճանաչելու վերաբերյալ։

2009 թվականի նոյեմբերի 18-ին Դիմումատուն հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Վերջինս իր հայցի մեջ նշել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի (արդար դատաքննության իրավունք) խախտում և թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության իրավունք) խախտում։ Դիմումատուն բողոքել է իրեն պատկանող շենքի և հողամասի նկատմամբ սեփականության իրավունքից զրկելու և նյութական վնասներ կրելու մասին։

2016 թվականի մարտի 31-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում և թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում։

Այսօրվա որոշումը վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացրած արդարացի փոխհատուցման վճռին։

Այսպիսով, Դիմումատուի հայցի արդարացի փոխհատուցումը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Հայաստանը պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար Դիմումատուին վճարել 1.000 եվրո գումարի չափով փոխհատուցում և 1.410 եվրո՝ դատական ծախսերի համար։ Հետևյալ գումարները պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։

Մեկնաբանություններ