Կարելի ա օրենքը թեթև շրջանցել, բայց չի կարելի տրորել և թքել պետության վրա. Սամվել Բաբայան

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստում պաշտպանները շարունակեցին հանդես գալ պաշտպանական ճառերով:

Հիշեցնենք, որ  նախորդ դատական նիստին գործով ամբաստանյալ Սանասար Գբրիելյանը խնդրել էր դատարանից հետաձգել դատական նիստը քանի որ, իր պաշտպան Արթուր Ղարիբյանը գտնվում էր Վրաստանում, սակայն ասյօրվա դատական նիստին կրիկին ներկա չէր վերջինս, ինչը համապատասխան գրությամբ դատարանին տեղեկացրել էր, որ չունի համապատասխան գրություն, որը իրեն իրավունք է տալիս դատարանում ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանի շահերը պաշտպանելու:

Այսօրվա դատական նիստի ժամանակ ամբաստանյալ սանասար Գաբրիելյանը հրաժարվեց պաշտպանից և դատարանին հայտնեց, որ իր շահերը կներկայացնի ինքնութրույն:

Պաշտպանական ճառով հանդես եկավ ամբաստանյալ Արմեն Պողոսյանի պաշտպան`Վիկտորյա Կիրակոսյանը:

Նա նշեց, որ իր պաշտպանյալի համար մեղադրոող դատախազը պահանջել է երեք տարվա ազատազրկում: Դատաքննության

 Պաշտպանը նկատեց, որ դատաքննության ժամանակ իր պաշտպանյալ Արմեն Պողոսյանը հրաժարվել է  ցուցմունք տալուց, որի արդյուքում հրապարակվել է վերջինիս նախաքննության ընթացքում տված ցուցմունքները:  Ըստ ցուցմունքների՝ Արմեն Պողոսյանը հայտնում է, որ «Իգլա» տեսակի հրթիռ ձեռք բերելու համար նրան դիմել է իր ծանոթ Սանասար Գաբրիլյանը, որը նշել է հրթիռի ձեռք բերման նպատակը՝ Արցախի բանակիւն նվիրել: Արմեն Պողոսյանն էլ իր հերթին դիմել է Հրաչյա Մայիլյանին, որն էլ առաջարկել է հրթիռը բերել Վրաստանից: Արմեն Պողոսյանը ծանոթացել է Գոչա, Խվիչար և Օթար անուններով   անձանց հետ: Գոչայի հետ  կապը պաշտպանել է մինչև 2017 թվականի մարտի կեսերը, երբ որ արդեն հրթիռը վերջինիս ցուցումների համաձայն պետք է տեղափոխվեր ՀՀ տարածք: Ամբաստանյալ Արմեն Պողոսյանը լուսանկարել է հրթիռը, ապա այն պահել հորեղբոր ավտոտնակում: Ըստ Արմեն Պողոսյանի ցուցմունքի՝ զենիթահրթիռային համակարգի համար  պայմանավորվել էին վճարել  35 հազար ԱՄՆ դոլար: Ավելի ուշ՝ Արմեն Պողոսյանը և Սանասար Գաբրիելյանը ցանկացել են հանձնել հրթիռը, սակայն ԱԱԾ-ն կալանավորել է նրանց:

«Արմեն Պողոսյանի և Հրաչյա Մաիլյանի միջև 08.03.2017թ.-ին, Հրաչյա Մաիլյանի և Աղվանյանի միջև 14.03.2017թ.-ին և Հրաչյա Մաիլյանի և Սանասար Գաբրիելյանի միջև 15.03.2017թ.-ին տեղի ունեցած հեռախոսազրույցների գաղտնալսումները վկայում են այն մասին, որ Արմեն Պողոսյանը 2017 թվականի  փետրվար ամսից սկսած արդեն իսկ հրաժարվել է հրթիռ ձեռբերելու մտադրությունից»,-նկատեց Արմեն Պողոսյանի շահերի պաշտպան Վիկտորիա Կիրակոսյանը:

Փաստաբանը իր  պաշտպանյալի համար դատարանից պահանջեց արդարացման դատավճիռ պահանջեց:

Արմեն Պողոսյանի խոսքերով, երբ ինքը հրաժարվել է հրթիռը ձեռք բերելու մտադրությունից և Ռոբերտ Աղվանյանն էլ մտածել է թե վերջինս փորձում է շահույթը չկիսել և իրեն խաղից դուրս հանել. «Իսկ մնացած պայմաններով միանում եմ իմ պաշտպանյալին»,-ասաց նա:

Սամվել Բաբայանն էլ իր հերթին ներկայացավ ճառով, նշեց, որ մեղադրողի այն հայտարարությունը թե իբր հրթիռը ձեռք բերելուց հրաժարվելու փուլ չի եղել, դա չի համապատասխանում իրականությանը:

Սամվել Բաբայանը նշեց, որ տեղյակ է իր իրավունքներից և, որ հանցանք չի կատարել, ուստի արդարանալու իմաստ չի գտնում, իսկ մեղադրական ճառի բովանդակությունը ենթադրություններ են և պետական մեղադրողին կոչ արեց չքաղաքականացնել:

 «Ես 92 թ. օգոստոսին բանակի առաջին դեմքն եմ դարձել: ՀՀ պաշտպանության նախարարը հրաժարական էր տվել, իսկ Ղարաբաղի պաշտպանության նախարարն էլ Ջերմուկում բուժվում էր՝ դեզերտիր էր ու մինչ հերոս եք ներկայացնում՝ հեռուստացույցով: Իմ անմիջապես ղեկավարությամբ, օպերացիաների ու կառավարման  ժամանակ 19 ինքնաթիռ է խփվել, 17 ուղղաթիռ, որից  10-ը՝ էդ Իգլաներով:Դո՞ւք պետք է գնահատական տաք՝ ես ո՞նց եմ ծառայել իմ երկրին: Էն ժամանակ շատ փոքր եք եղել, լավ չեք տեսնում…»,-ասաց Սամվել Բաբայանը՝ մեղադրողին:

Նա ընդգծեց, որ ինքը կապ չունի ոչ «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համակարգի տեղափոխման հետ և  որևիցե փաստ չկա, որ ինքը մասնակցություն ունի. «Ես ընդհամենը խորհուրդ եմ տվել մարդուն»,-ասաց նա հավելելով, որ  փողերի լվացման դրվագի  հետ կապված էլ ինքն իրեն մեղավոր չի ճանաչում:

«Ես կրիմինալ որևէ քայլ չեմ արել, պարտք են եղել ու  ստացել եմ իմ գումարը: Ասել եմ, թե ումից եմ ստացել գումարը և ինչ ճանապարհով՝ Տիգրան անունով մարդ չի եղել: Ութ ամիս ես Հայաստանից չեմ փախել ու չեմ խուսափել ցուցմունք տալուց: Բաբայանին ներկայացնել կրիմինալ. Ձեր խնդիրն ա: Կարելի ա օրենքը թեթև շրջանցել, բայց չի կարելի տրորել և թքել պետության վրա»,-եզրափակեց Սամվել Բաբայանը:

Ճառով հանդես եկավ նաև ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը,նշելով, որ ոչ մի անգամ իրեն մեղավոր չի ճանաչել ու չի էլ ճանաչում. «Սա ոչ մի կապ չունի Բաբայանի հետ, զարմանում եմ, թե ինչի՞ են կապում Բաբայանի հետ»,-ասաց նա, դատարանին հեշեցնելով, որ ինքը զինվորական է, ունի փոխգնդապետի կոչում և մասնակցել է Արցախյան պատերազմին: Հիշեցրեց նաև, որ մտադրված է եղել նաև բանակի համար տախտակ գնել:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ վճիռ կայացնելու: Վճիռը կհրապարակվի վաղը՝ նոյեմբերի 28-ին:

Հիշեցնենք, որ մեղադրող Արամ Արամյանը պահանջել է ամբաստանյալներ Սամվել Բաբայանին դատապարտել 7 տարվա ազատազրկման, Սանասար Գաբրիելյանին՝ 4 տարվա ազատազրկման, Արմեն Պողոսյանին՝ 3 տարվա, Կարեն Քոչարյանին՝ 3 տարվա, Անդրանիկ Քոչարյանին՝ 2 տարվա պայմանական ազատազրկման՝ 3 տարի փորձաշրջանով, Դավիթ Հարությունյանին՝ 2 տարվա, Ժորա Զաքարյանին՝ 2 տարվա պայմանական ազատազրկման՝ 3 տարի փորձաշրջանով:

Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի

Մեկնաբանություններ