Կատարը Արաբական Միացյալ Էմիրությունների դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ մարդու իրավունքների խախտման վերաբերյալ։ Օրեր առաջ Կատարի կառավարությունը հայտարարել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունը ԱՄԷ-ում
Կատարի կառավարության ներկայացուցիչները նաև հայտարարել են, որ ԱՄԷ-ի իրականացրած գործողությունները հակասում են «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիային, այդ թվում` նաև ազգային պատկանելության հիմքով խտրականության սկզբունքին:
Հիշեցնենք, որ 2017 թվականի հունիսին ԱՄԷ-ը և արաբական ևս 3 երկներ հայտարարել են՝ Դոհայի հետ հարաբերությունները խզելու որոշման մասին։ Կատարը ԱՄԷ-ի դեմ հայց ներկայացնելու համար աշխատանքները նախաձեռնել է դեռևս հարևան երկրների կողմից իրեն բոյկոտ հայտարարելուց անմիջապես հետո, սակայն Կատարի իշխանությունների համար մեկ տարի ժամանակ պահանջվեց՝
Կատարի իշխանությունները նաև հայց են ներկայացրել՝ պատճառված վնասի փոխհատուցման պահանջի մասին, սակայն փոխհատուցման գումարի չափը հայցի մեջ չեն նշել։