Լենա Նազարյանը Վալերիյ Օսիպյանին խնդրում է պարզաբանել, թե ի՞նչ փուլում է  Բաղրամյան պողոտայում ցուցարարների վրա հարձական դեպքը

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը քիչ առաջ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ  Հայաստանի ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին խնդրում է պարզաբանել, թե ի՞նչ փուլում է մայիսի 10-ին Բաղրամյան պողոտայում ցուցարարների վրա հարձակում գործած 17 JO 707 պետհամարանիշերով ավտոմեքենայի վարորդի հետ կապված դեպքը: