Իր ծխած ծխախոտի գլանակից առաջացած կրակից ստացել է այրվածք և մահացել

Սեպտեմբերի 18-ին, ժամը 10.20-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ամբողջ մարմնի այրվածք 3-րդ 4-րդ աստիճանի» ախտորոշմամբ «Այրվածքների կենտրոն» է տեղափոխվել 1936 թ. ծնված Անդրանիկ Գեղամյանը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Ա. Գեղամյանը, նույն օրը, ժամը 09.30-ի սահմաններում, իրենց տանը իր ծխած ծխախոտի գլանակից առաջացած կրակից է ստացել այրվածքը:
Նույն օրը, ժամը 19.20-ին, Անդրանիկ Գեղամյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Նախապատրաստվում են նյութեր:

Մեկնաբանություններ