ՀՀ Քրեական օրենսգիրքը սահմանում է, որ եթե անձը շահադիտական նկատառումներով կատարել է սուտ մատնություն, ապա՝ կարող է դատապարտվել ազատազրկման՝ մինչև 5 տարի ժամկետով:
ՀՀ Քրեական օրենսգրքի Հոդված 333- մանսավորապես սահմանում է.
1. Հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ մեկից երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Հանցագործության մասին սուտ մատնությունը, որը՝
1) զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով,
2) զուգորդվել է մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելով,
3) կատարվել է շահադիտական դրդումներով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով: