Իրազեկում. Ո՞ր դեպքում է անձը համարվում անմեղսունակ

ՀՀ Քրեական օրենսգիրքը սահմանում է քրեական պատասխանատվության ենթարկելու տարիքը: 

Ըստ ՀՀ Քրեական օրենսգրքի 25-րդ հոդվածի քրեական պատասխանատվության ենթակա է այն անձը, ում տասնվեց տարին լրացել է նախքան հանցանք կատարելը, նաև այն անձինք, որոնց տասնչորս տարին լրացել է մինչև հանցանքը կատարելը, Հոդված 104՝ Սպանություն, Հոդված 108՝ Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանություն), դիտավորությամբ առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու (112-116-րդ հոդվածներ), մարդուն առևանգելու (131-րդ հոդված), բռնաբարության (138-րդ հոդված), սեքսուալ բնույթի բռնի գործողությունների (139-րդ հոդված), ավազակության (175-րդ հոդված), գողության (177-րդ հոդված), կողոպուտի (176-րդ հոդված), շորթման (182-րդ հոդված), առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալու (183-րդ հոդված), ծանրացուցիչ հանգամանքներում գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու (185-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասեր), զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելու կամ շորթելու (238-րդ հոդված), թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր հափշտակելու կամ շորթելու (269-րդ հոդված), տրանսպորտային միջոցները կամ հաղորդակցության ուղիները փչացնելու (246-րդ հոդված), խուլիգանության (258-րդ հոդված) համար:

Եթե անձը հասել է սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված տարիքի, սակայն մտավոր զարգացման մեջ հետ մնալու հետևանքով ընդունակ չի եղել ամբողջ չափով գիտակցել իր արարքի բնույթն ու նշանակությունը կամ ղեկավարել դա, ապա նա ենթակա չէ քրեական պատասխանատվության:

Նույն օրենսգրքով սահմանվում է նաև անմեղսունակությունը՝ Հոդված 25:

Ըստ օրենքի՝  քրեական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, ով հանրության համար վտանգավոր արարք կատարելու պահին գտնվել է անմեղսունակության վիճակում, այսինքն՝ քրոնիկ հոգեկան հիվանդության, հոգեկան գործունեության ժամանակավոր խանգարման, տկարամտության կամ հոգեկան այլ հիվանդագին վիճակի հետևանքով չէր կարող գիտակցել իր գործողության (անգործության) վտանգավորությունը կամ ղեկավարել դա:

Հանրության համար վտանգավոր արարքն անմեղսունակության վիճակում կատարած անձի նկատմամբ դատարանը կարող է նշանակել բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ:

Պատժի ենթակա չէ նաև այն անձը, ով հանցանքը կատարել է մեղսունակության վիճակում, սակայն մինչև դատարանի կողմից դատավճիռ կայացնելը հիվանդացել է հոգեկան հիվանդությամբ, որը զրկել է նրան իր գործողության (անգործության) փաստացի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից: Այդպիսի անձի նկատմամբ դատարանի նշանակմամբ կարող են կիրառվել բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ, իսկ առողջանալուց հետո նա կարող է ենթարկվել պատժի:

Մեկնաբանություններ