Թունավորվածների առողջական վիճակը բավարար է

Առողջապահության նախարարությունից հաղորդում են, որ Արմավիրի մարզում արձանագրված թունավորման դեպքից տուժած 80 քաղաքացի հոսպիտակացվել է: Վերջիններս անհրաժեշտ բուժում են ստանում Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոններում: Բոլորի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Այսօր կլինեն դուրս գրումներ:

Մեկնաբանություններ