Թափուր պաշտոններ ՀՀ արդարադատության նախարությունում

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը (այսուհետ` Քրեակատարողական  վարչություն) հայտարարում է մրցույթ` Քրեակատարողական ծառայությունում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար

1. ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկ
Հիմնարկի երկրորդ կարգի մասնագետ /ծածկագիր (04-Հ-4.2-4)

Ժամանակին և պատշաճ կերպով կատարում է իր վրա դրված պարտականությունները,  մասնակցում է հիմնարկում անցկացվող խորհրդակցություններին, հիմնարկի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին:

2.ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական  հիմնարկ

Հիմնարկի կալանավորված անձանց  և դատապարտյալների հաշվառման բաժանմունքի երկրորդ կարգի մասնագետ / ծածկագիր (04-Հ-4.2-24)

Հաշվառում  և վարում է կալանավորված անձանց և դատապարտյալների անձնական գործերը, նախապատրաստում է կալանավորված անձանց և դատապարտյալների փոխադրման փաստաթղթերը, վարչության արխիվ հանձնելու համար նախապատրաստում է համապատասխան կալանավորված անձանց և դատապարտյալների անձնական գործերը:

1-2  պաշտոնները զբաղեցնելու համար պահանջվում է առնվազն միջնակարգ կրթություն, ինչպես նաև իրենց լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

– անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.

– համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

– անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպեu նաև իր պաշտոնի անձնագրով նախատեuված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների (Ցանկեր N 1-2) տիրապետում:

Մրցույթը կկայանա 29.08.2017թ.` ժամը 11.00-ին, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության շենքում (ք. Երևան, Արշակունյաց 63):

Դիմող ՀՀ քաղաքացիները վարչություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

* գրավոր դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),

* քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,

* հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

* հայտարարություն` քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող օտար լեզվի /լեզուների/ տիրապետման մասին.

* արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,

* մեկ լուսանկար` 3×4 սմ չափսի,

* անձնագրի պատճեն:

ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող փաստաթուղթ:

ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.30-ից մինչև 12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Դիմումների ընդունման վերջին ժամկետն  է՝ 14.08.2017թ.:

Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին (ք. Երևան, Արշակունյաց 63, հեռ. 060-37-37-55): Միաժամանակ տեղեկացվում է, որ մրցույթին մասնակցելու համար ՀՀ քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճենները չեն վերադարձվում:

ՀՀ սահմանադրության հարցաշարին կարող եք ծանոթանալ ՀՀ արդարադատության նախարարության www.moj.am կայքում :

Կից ներկայացնում ենք թեստավորման հարցաշարերը՝ ՔԿ ոլորտը կարգավորող իրավական ակտերի, Քրեական և քրեադատավարական ոլորտը կարգավորող, Համապատասխան պետական մարմնի իրավական ակտերԳործառույթներ,  ինչպես նաև «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» օրենսդրության վերաբերյալ:

Մեկնաբանություններ