Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը Երևան քաղաքի տարածքում տեղակայված քրեակատարողական հիմնարկներում և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հայտարարում է աշխատանքի ընդունելություն:
Ընդունվելու համար կարող են դիմել`
Առնվազն միջնակարգ կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության մինչև 30 տարեկան այն քաղաքացիները, ովքեր
Անցել են պարտադիր զինվորական ծառայություն` (բացառությամբ իգական սեռի ներկայացուցիչների և արական սեռի այն քաղաքացիների, որոնք «Զինապարտության մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ-ե» կետերով նախատեսված հիմքերով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից),
Տիրապետում են հայերենին, մասնագիտական գիտելիքներով, գործնական և անձնական հատկանիշներով ու առողջական վիճակով կարող են կատարել քրեակատարողական ծառայողի պարտականությունները,
Դատական կարգով չեն զրկվել քրեակատարողական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից, չեն դատապարտվել: