Ընդիմադիրները Հանրային ռադիոյի շենքում են. թարմացվում է

«Մեդիադաշտի մի հսկալի զանգվածը դարձել է սերժ Սարգսյանի կլանի ըստ էության բլոկադայի է ենթարկել իմ քայլ արշավը Հանրայինհ եռուստատեսությունը դարձել է Սերժ Սարգսյանի քարոզչամեքենան»-ասաց Նիկոլ Փաշինյանը և Հանրային ռադիոյի աշխատակիցներից պահանջեց ուղիղ եթեր՝ քաղաքացիներին կոչով դիմելու համար:

Հանրային ռադիո շենք մուտք գործելը հապճեպ էր, մուտքի մոտ ոստիկանը զենք էր պահել ցուցարարների վրա, հետագայում Նիկոլ Փաշինյանը ևս հայտնեց, որ իրվա նույնպես զենք էին պահել, սակայն դա ավարտվեց միայն զենք պահելով:

«Մենք սրանով մեր քաղաքացիական բողոքն ենք հայտնում ՀՀ քաղաքացիներին տեղեկատվական բլոկադայի ենթարկելու համար»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազանգով կապվեց ՀՀ ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանի հետ և խնդրեց ուղիղ եթեր տրամադրեն: Փաշինյանը հավելեց, որ Գրիգորյանը մոտավորապես հայտնեց այն, որ իրենք բավարար եթերաժամանակ տալիս են ցույցը լուսաբանելու համար և դրա անհրաժեշտությունը չկա. «Ասածից դուրս ա գալիս, որ մեր եթերը մեկ ա լսող չկա՝ ինչիդ ա պետք»,-մանրամասնեց Փաշինյանը:

Հանրային ռադիոյի Հանրային ռադիոյի ղեկավարի տեղակալը մոտեցավ Նիկոլ Փաշինյանին և ասաց, որ երբեք հանրային ռադիոն չի սահմանափակել խոսքի ազատությունը և առաջարկեց հաղորդավար Գևորգ Մելիքյանի հետ հաղորդման շրջանակում կկտրամադրվի ուղիղ եթեր: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հիմա է անհրաժեշտությունը ուղիղ եթեր մտնելու. «Ժանրը, որի ետևից ես եկել եմ դա հարցազրույցը չէ»:

Հանրային ռադիոյի ղեկավարի տեղակալը հայտնեց, որ դուռ է կոտրվել և պատ է կոտրվել, որի արդյունքում վնաս է պատճառել:

Թարմացում. 15:57

Հանրային ռադիոյի շենքի լույսերն անջատեցին: Նիկոլ Փաշինյանը լարոգրողներին խնդրեց դուրս գալ ձայնագրման ստուդիայից, տալ իրեն ժամանակ, որպեսզի ուղերձով դիմի ժողովրդին մյուս ԶԼՄ-ների միջոցով:

Թարմացում. 16:22

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին միանալ իրենց՝ ժամը 18:30-ին: Ցուցարարները լքում են հանրային ռադիոյի շենքը:

Մեկնաբանություններ