Էջմիածնի քաղաքապետը հրաժարական է տվել

Մանվել Գրիգորյանի որդին, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հրաժարական է ներկայացրել, այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Ես՝ Կարեն Գրիգորյանս, տալիս եմ իմ հրաժարականը՝ իմ կամքով»:

Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-ն հրապարակել էր Գրիգորյանների առանձնատան խուզարկության տեսանյութը: Վերջիններիս առանձնատնից հայտանաբերվել էր առաջնագծի զինվորներին ուղարկված իրեր՝ սննդամթերք, հագուստ, դեղորայք, նաև զենք-զինամթերք և ավտոմեքենաներ: