Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքի ճանաչման խնդրին

Այսօր ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ռուսատանում հայկական վարորդական իրավունքի ճանաչման խնդրին:

Վերջինս հայտնեց, որ կառավարությունը շարունակում է զբաղվել այս խնդրով:

«Տեղյակ եղեք, որ մենք զբաղվում ենք այս խնդրով, թե խորհրդարանական-դիվանագիտական հարթակները օգտագործելով, և թե կառավարությունների միջև եղած օղակներն ու խողովակները օգտագործելով: Ես հույս ունեմ, որ հնարավորինս արագ կկարգավորվի այս խնդիրը»,- հայտնեց նա:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ից ռուսական օրենքով Հայաստանի քաղաքացիները հայկական վարորդական իրավունքի վկայականներով չեն կարող աշխատել Ռուսաստանի Դաշնությունում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքի ճանաչման խնդրի վերաբերյալ

Gepostet von Edmon Marukyan am Freitag, 8. Juni 2018

Մեկնաբանություններ