Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու համար կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալված անձանցից երկուսն ազատ են արձակվել։
Այս մասին Legalinfo.am-ին հայտնել է ձերբակալվածներից մեկի փաստաբան Վահագն Մարտիրոսյանը։ Ավելի ուշ փաստաբանը հայտնել է․ «Օգոստոսի 14-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի, քննելով պաշտպանյալիս ձերբակալությունը ոչ իրավաչափ ճանաչելու մասին բողքս, բավարարել է այն։ Պաշտպանյալս ազատության մեջ է։ Գործը քննում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք քննչական բաժինը»։
Նյութի սկիզբը՝ այստեղ։