Այսօր Երևանի ավագանին հայտարարել էր արտահերթ նիստ, որի օրակարգում քաղաքապետի ընտրությունն էր: Քաղաքապետի միակ թեկնածու, «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոտանջյանը չընտրվեց Երևանի քաղաքպետ:
Նիստը վարող Կամո Արեյանը 30 րոպե տևած ընդմիջումից հետո հայտարարեց, որ նիստը համարվում է չկայացած, քանի որ քվորում չկա:
Նշենք, որ 65 հոգանոց ավագանու անդամներից նիստին ներկա էր միայն 5 մարդ, իսկ ՀՀԿ և «Ելք» խմբակցությունները հայտարարել էին, որ չեն առաջադրելու քաղաքապետի թեկնածու և չեն մասնակցելու քաղաքապետի ընտրությանը: