Եվրահանձնաժողովը գնահատել է Կոսովոյի առաջընթացը վիզայի ռեժիմի հարցում

EU-CommisionՀուլիսի 24-ին Եվրոպական Միության Հանձնաժողովը ներկայացրել է իր երկրորդ զեկույցը Կոսովոյի կողմից վիզայի ազատականացման պահանջները բավարարելու միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզ) վերաբերյալ: Հանձնաժողովը նշում է, որ Կոսովոն լավ առաջընթաց է ապրել, բայց հետագայում ջանքեր են պահանջվելու իր քաղաքացիների ճանապարհորդության հարցում ազատ վիզայի ռեժիմին հասնելու համար: 

Զեկույցը գնահատում է նաև Կոսովոյի առաջընթացը վիզայի ռեժիմի ճանապարհային քարտեզի յուրաքանչյուր հատվածի վերաբերյալ, ինչպես նաև նշում է մի շարք հանձնարարականներ` Կոսովոյի կառավարության կողմից ճանապարհային քարտեզի չափանիշներին բավարարելու համար: 

Կոսովոն կարևոր քայլեր է ձեռնարկել վիզայի ազատականացման ճանապարհային քարտեզի բոլոր բնագավառներում իր օրենսդրությունը կիրարկելու հարցում: Մասնավորապես, լիարժեքորեն գործում է ռեադմիսիայի (հետընդունման)համակարգը, զգալի առաջընթաց է գրանցել նաև ռեինտեգրացիայի համակարգը: Միևնույն ժամանակ, հետագա քայլերն անհրաժեշտ են ճանապարհային քարտեզի պահանջներն ամբողջությամբ բավարարելու համար:  Մասնավորապես, զեկույցում խորհուրդ է տրվում, որ Կոսովոն բարձրացնի երկիր վերադարձածների կայուն ինտեգրումը, բարելավի իր վիզայի տեղեկատվական համակարգը, զարգացնի դատական համակարգի անկախությունը և այլն:

Հանձնաժողովը եզրակացնում է նաև, որ Կոսովոյում վիզայի ազատականացման և երկրի քաղաքացիների համար որոշակի պարտավորությունների վերացման դեպքում կարող են անվտանգության և միգրացիայի որոշակի խնդիրներ առաջացնել հենց Եվրոպական Միության համար: Իր զեկույցում հանձնաժողովը խորհուրդ է տալիս Կոսովոյին լրացուցիչ քայլեր ձեռնարկել վիզայի ազատականացման գործում անվտանգության և միգրացիայի հնարավոր ռիսկերը մեղմացնելու համար:

Մեկնաբանություններ