Եվրամիությունը սակագներ է սահմանել ԱՄՆ-ից ներկրվող կրակայրիչների, խաղային քարտերի և կահույքի համար՝ ի պատասխան 2020 թվականի փետրվարի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից պողպատի և ալյումինի ներմուծման սակագների ընդլայնմանը:
Եվրահանձնաժողովում նշել են, որ ապրանքների ցանկը համեմատաբար սահմանափակ է, քանի որ դա համաչափ պատասխան է Միացյալ Նահանգներին: Այս միջոցն իրականացվել է Առևտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) Եվրամիության պարտավորություններին լիովին համապատասխան: Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը նշել է, որ կորոնավիրուսային պանդեմիայի պայմաններում պայմաններում ԵՄ-ն գործընկերներից ակնկալում է անարդար մաքսատուրքերի չեղարկում։