Քիչ առաջ ԵԿՄ արտահերթ նիստի ժամանակ որոշվեց կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները:
Երկրապահ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչաության անդամները խստորեն դատապարտեցին տեղի ունեցած երևույթը:
Նիստի ընթացքում որոշվեց կասեցնել նաև կառույցի ֆինանասական գործունեությունը և մինչև առաջիկա վարչության նիստը, որը տեղի կունենա հունիսի 24-ին, աշխատանքների համակարգումը կդրվի ԵԿՄ վարչության փոխնախագահների վրա:
Կստեղծվի նախաձեռնողների խումբ ԵԿՄ արտահերթ համագումար հրավիրելու համար: