Ելիզավետա Դանիելյանը չընտրվեց ՍԴ դատավոր

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը ԱԺ-ում չընտրվեց ՍԴ դատավոր:

ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ քվեարկությանը մասնակցել է 105 պատգամավորներից 54-ը: Ելիզավետա Դանիելյանին կողմ է քվեարկել 36, դեմ՝ 17 պատգամավոր, ինչպես նաև մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Հիշեցնենք, որ առաջադրված թեկնածուն մեկն էր՝ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Ռեմիկի Դանիելյանը: Ելիզավետա Դանիելյանին ՍԴ դատավոր ընտրվելու համար անհրաժեշտ էր խորհրդարանի անդամների առնվազն երեք հինգերորդի, այսինքն՝ 63 պատգամավորի քվե։

Իսկ ավելի վաղ  Ազգային ժողովում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը որոշել է չմասնակցել քվեարկությանը, համանման հայտարարությամբ հանդես եկավ նաև «Ծառուկյան» խմբակցությունը

Մեկնաբանություններ