Եթե Կարեն Կարապետյանը վստահ չէ իր բնակցային հնարավորությունների վրա, ապա ինչպե՞ս է բանակցելու Ղարաբաղի շուրջ. Նիկոլ Փաշինյան

Armenian opposition leader Nikol Pashinyan attends a news conference in Yerevan, Armenia April 24, 2018. REUTERS/Gleb Garanich

Ինչպես արդեն հայտնել ենք, վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հրաժարվել է մասնակցել բանակցություններին, որը պետք է կայանար այսօր` 12։00-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում:

Նիկոլ Փաշինյանը բանակցությունների սենյակում,  լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց, որ  Կարեն Կարապետյանի  նրա նստատեղն այժմ զբաղեցնում է իր ուսապարկը և գլխարկը, քանի որ վերջինս չի եկել:

Փաշինյանն ասաց, որ եթե ՀՀԿ-ականը վարչապետի պաշտոնում լինի, ստիպված կլինեն բացատրել: Թե ինչ ելք է կանխորոշում Նիկոլ Փաշիյնաը մայիսի 1-ին կայանալիք Վարճապետի ընտրություններում, նա հստակեցրեց, որ ակնկալու է, որ  ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիներ ժամը 8-ին դուրս գան Երևանի փողոցներ և  հեղեղեն փողոցներն ու հրապարակները, այդ թվում՝ ԱԺ-ի մոտակայքը:

ԱԺ խմբակցությունների դիրքորոշումների մասին Փաշինյանը ասաց, որ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն մինչև մայիսի 1-ը կհստակեցնեն իրենց դիրքորոշումներւ:

Անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի բացակայության փաստին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Կարեն Կարապետյանը վստահ չէ իր բանակցային ուժերին և եթե նա վստահ չէ իր բնակցային հնարավորությունների վրա, ապա ինչպես է բանակցելու Ղարաբաղի շուրջ:

Փաշինյանը նշեց,  որ Ռուսաստանը չի խառնվի Հայաստանի ներքին գործերին, իսկ սա մաքուր Հայաստանյան ներքաղաքական գործ է: Նիկոլ Փաշինյանը շեշետեց, որ այս գործընթացը Հայաստանի ներքին գործն է, և Ռուսաստանը, ԵՄ-ն կամ ԱՄՆ, որպես միջազգային իրվունքը հարգող երկրներ, չեն միջամտի հայկական ներքին իրավիճակին:

Անդրադառնալով ԱԺ-ում մանդատների քանակով վարչապետի ընտրությանը՝ Փաշինյանն ասաց, որ իրենք ունենք գլխավոր մանդատը, որը հայ ժողովրդի տված մանդատն է. «Ուզում եմ հիշեցնել, որ խորհրդարանը պետք է նկատի ունենա ժողովրդի կարծիքը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:  Նա ասաց,որ եթե շարունակաբար տապալվեն վարչապետի ընտրությունները, Նիկոլ Փաշինյանը մեծ հավանականություն հայտնեց, որ  իրենք կբոյկոտեն ԱԺ նոր ընտրությունները:

 

 

Մեկնաբանություններ