Սեպտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության նիստերի մեծ դահլիճում (հասցե՝Երևան, Մհեր Մկրտչյան 5) տեղի է ունենալու հանդիպում Հայաստանի Հանրապետության գործարար համայնքի ներկայացուցիչների հետ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ
(Նախարար) Տիմուր Ժակսիլիկովի նախագահությամբ։ Հանդիպմանը մասնակցելու է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանը։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորող ազդեցության գնահատմանը, ծառայությունների միասնական շուկայի գործունեությանը, մտավոր սեփականությանը, հարկմանը, աշխատանքային միգրացիային և սոցիալական պաշտպանվածությանը վերաբերող, ինչպես նաև այլ արդիական խնդիրներ, որոնք գտնվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավասության ներքո։
Նիստից առաջ Տիմուր Ժակսիլիկովը և Ալբերտ Բաբայանը հակիրճ մեկնաբանություններ կտան ԶԼՄ ներկայացուցիչներին։