Մասնավորապես, գործող նախագահը և Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, որ իրենք խորապես մտահոգված են հայ-ադրբեջանական սահմանամերձ շրջանումտեղի բնակչությանը մարդասիրական օժանդակություն ցուցաբերելիս Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ հստակ տարբերանշաններով ավտոմեքենայի գնդակոծմանփաստով։ Նրանք խստորեն դատապարտել են քաղաքացիական անձանց դիտավորյալ թիրախավորումն ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների վրա կրակ բացելը և կողմերին հիշեցրել են Ժնևյան կոնվենցիաներովնրանց ստանձնած պարտավորությունները:
ԵԱՀԿ-ի գործող նախագահն ու համանախագահները կոչ են արել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածությունը թուլացնելու ուղղությամբ և հարգել հրադադարի համաձայնագիրը։ «Վրեժխնդրությունն ու հետագա բռնությունները միայն կդժվարացնեն տևական խաղաղության հասնելու շարունակվող ջանքերը»,-շեշտել են նրանք` միաժամանակ հորդորելով երկու երկրների նախագահներին հնարավորինս շուտ վերսկսել հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները, որոնք տարածաշրջանի ժողովուրդներին խաղաղություն և իրական հաշտեցում բերելու միակ ուղին են։
Աղբյուրը` www.osce.org