Երևան քաղաքի ընդհանուր իրավասությունների դատարանի Կենտրոն և Նորք մարաշ վարչական շրջանների նստավայրում այսօր շարունակվեց Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատավարությունը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ:
Նիստի մեկնարկին ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանի պաշտպան Նարինե Ռշտոնին դատարանին միջնորդեց իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխել կամ գրավով ազատել վերջինիս։ «2015 թ. Դեկտեմբերի 3-ից կալանքի տակ է՝ արդեն 2 տարի 4 ամիս։ Նա ամուսնացած է, ունի 3 երեխա և երկրորդ կարգի հաշմանդամություն ունի, նաև Արցախյան պատերազմի մասնակից է։ Առողջական վիճակը ծանր է՝ ունի անկայուն ստենոկարդիա և բարձր զարկերերակային ճնշում»,- ասաց նա, մանրամասնելով, որ Հարություն Սարիբեկյանը բազմիցս դիմել ո հոգեբանի և բուժվել է, սակայն ունի կարիք քաղաքացիական հիվանդանոցում բուժումը շարունակել։
Մեղադրող Էդգար Արսենյանը առարկեց միջնորդյան դեմ մանրամասնելով, որ Հարություն Սարիբեկյանը տևական ժամանակ մասնակցել է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված զինված խմբի գործողություններին և հայտվելով ազատությամ մեջ կարող է նոր հանցանք գործել և խոչնդոտել գործի քննությանը։
Արթուր Վարդանյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը միացավ միջնորդությանը հայտարարելով, որ ամբաստանյալների նկատմամբ կիրառված խափանման միջոցը անհիմն է.«Նրանց նկատմամբ կիրառվեց խափանման միջոց, որ վերջիններիս մեջ կոտրվի ըմբոստ հոգին, որ մեսիջ լինի դրսում գտնվող այն հայերին որոնք ըմբոստանալու ցանկություն ունեն»։
Ամբաստանյալներից Խաչիկ Ավետիսյանը հայտարարեց, որ այն ինչ կարդաց մեղադրողը առանց որևէ ստորակետի փոփոխության, առկա է բոլոր ամբաստանյալների գործերում։
Արթուր Վարդանյանն էլ մեղադրողին հորդորեց, որ եթե անընդհատ պետք է նույն բանը կարդա, ապա կարող է նիստերին չգալ։
Դատավոր Արմեն Բեկթաշյանը խորհրդակցական սենյակից վերադառնալով հրապարակեց միջնոչդության մերժման մասին որոշումը, այն չհիմնավորված լինելու պատճառաբանությամբ։
Արթուր Վարդանյանի և Անտոն Թոթունջյանի պաշտպան Սիրուշ Աղվանյանը դատարանին միջնորդեց՝ իր պաշտպանյալների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնել։ Սիրուշ Աղվանյանը դատարանին հայտնեց, որ Գլխավոր Դատախազության կողմից այս գործի քննոիփյունը ԱԱԾ-ին հանձնարարելը անօրինական էր, քանի որ հանձնարարումը կատարել է Գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը, ով նման լիազորություններ չուներ։ Հետագայում, գրության ի պատասխան հայտնել են, որ Արմեն Հարությունյանը եղել է Գլխավոր դատախազի պաշտոնակատար։ Պաշտպանը փաստեց, որ այդ օրը Գևորգ Կոստանյանի հանդիպել է նախագահի հետ, ուստի պաշտոնակատարի մասին տեղեկությունները չի համապատասխանում իրականության։
Մեղադրող Էդգար Արսենյանը միջնորդությունը անհիմն համարեց։
Դատավորը վերադառնալով խորհրդակցական սենյակից հրապարակեց միջնորդությունը մերժելու մասի որոշումը, այն չհիմնավորված լինելու հիմքով։
Այսօրվա նիստին մեղադրողները շարունակեցին հրապարակել գրավոր ապացույցները։