Դատական բարեփոխումների ռազմավարական ծրագիրը  երկարաձգվել է մինչև 2017թ. դեկտեմբեր

Իրավական համակարգի և դատական բարեփոխումների հաջորդայնությունն ու արդիականությունն ապահովելու նպատակով իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագիրը ՀՀ Նախագահի 30.11.2016թ. կարգադրությամբ երկարաձգվել է մինչև 2017թ. դեկտեմբեր:

Ծրագրում նշված՝ արդար, արդյունավետ և հանրության առջև հաշվետու դատական իշխանության ապահովմանն ուղղված միջոցառումներից մեկը էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի գործունեության արդյունավետության ու թափանցիկության ապահովումն է, որի համար որպես միջոց նշվում է դատավորների կողմից դատավորների վարքագծի կանոնների վերաբերյալ էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին հարցումներ ներկայացնելու խթանումը և այդ հարցումների վերաբերյալ Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից դատավորների վարքագծի կանոնների վերաբերյալ տրվող համապատասխան պարզաբանումները /Ցանկի 1.3.1 կետ/:

Հիմք ընդունելով վերոգրյալը, կրկին անգամ տեղեկացվում է, որ Հայաստանի Հանրապետության բոլոր ատյանների դատարանների դատավորները հնարավորություն ունեն դատավորների վարքագծիկանոնների վերաբերյալ առաջացած ցանկացած խնդրի պարագայում դիմելու Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին՝ դատավորների վարքագծի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով:Այս մասին տեղեկացնում են       ՀՀ դատական դեպարտամենտից:

                                       Դատավորների ինքնակառավարման մարմիններ

Մեկնաբանություններ