ԴԱՆ միությունը կդիմի կառավարություն` դեղերը ԱԱՀ-ից ազատելու որոշումը վերանայելու համար

Օրեր առաջ Կառավարության հերթական նիստի ժամանակ գործադիրը մերժեց դեղերի իրացումը  ԱԱՀ-ից ազատելու մասին օրենքի նախագիծը: Նշենք, որ ԵԼՔ խմբակցության անդամներն առաջարկել էին «Ավելացրած արժեքի հարկի մասին» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարել, որով պատգամավորներն առաջարկում էին դեղերի ներմուծումն ազատել ԱԱՀ-ից: Ըստ պատգամավորների այս նախագիծը կհանգեցնի դեղերի գների էժանացմանը:

«Պատրաստվում ենք  դիմել կառավարությանը, որպեսզի այդ որոշումը վերայնայվի»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը:

Նրա խոսքերով՝ մինչև 2005 թվականը Հայստանում գոյություն չի ունեցել 20 տոկոս ԱԱՀ, և ավելացրել են հատուկ ֆոնդ ստեղծելու նպատակաով:

«Այն ավելացրին՝ խոստանալով, որ կստեղծվի հատուկ ֆոնդ, որտեղ կհավաքվի այդ ԱԱՀ-ի 20 տոկոսը և կուղղվի առողջական խնդիրների լուծման համար, սակայն տոկոսներն ավելացան, բայց ֆոնդը չստեղծվեց»,- հայտնեց բանախոսը:

Պարոն Զաքարյանի խոսքերով՝ շատ ավելի շահեկան կլիներ, որպեսզի մարդկանց հասնեին ավելի մատչելի դեղեր, ինչն էլ կնպաստեր ավելի առողջ հասարակություն ունենալուն. «Եթե ինքնարժեքի մեջ պարտադիր ավելանում է 20 տոկոս հարկը, հետևաբար այդ ապրանքատեսակն այդքանով թանկանաում է» :

Պարոն Զաքարյանի հավաստմամբ՝ կառավարության որոշումը մերժան մասին, թե չկա երաշխիք, որ դեղատները կիջեցնեն դեղերի գները, խոսում է միայն դիլետնատության մասին:

Վերջում բանախոսը ևս մեկ անգամ դիմեց կառավարությանը` որոշումը վերանայելու պահանջով և հավելեց, որ իրենց միությունը վեջին 7 տարիների ընթացքում անընդհատ դիմել է, որպեսզի Հայաստանում ևս, ինչպես Վրաստանում, հանվի 20 տոկոս ավելացրած արժեքի հարկը, սակայն, անօգուտ:

Նշենք, որ ըստ գործադիրի` դեղերի իրացումն ԱԱՀ-ից ազատելու դեպքում չի երաշխավորվում, որ դեղերի գները կնվազեն: Արդյունքում նախագծով ներկայացված առաջարկությունը ոչ  միայն  չի հանգեցնի նախագծի առջև դրված նպատակների իրագործմանը, այլև կստեղծի հարկերից խուսափելու ռիսկեր, ինչն էլ դժվար լուծելի խնդիր կդառնա հարկային մարմինների համար և կհանգեցնի նոր վարչարարական ծախսերի:

Ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ  Ջանջուղազյանի խոսքերով՝ օրենքի նախագծի ընդունումը էականորեն կնվազեցնի ՀՀ պետական բյուջեի եկամուտները:

 

Նյութը՝ Ելենա Արամյանի

Մեկնաբանություններ