Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանն անդրադարձավ այն կարծիքներին, ըստ որոնց եթե ՀՀԿ-ն հիմա ընդդիմություն է, ապա պետք է զիջի ԱԺ նախագահի, փոխնախագահների պաշտոնները.
«Սահմանադրական այդ կարգավորումը, որ վերաբերում է ընդդիմության` մեկ տեղակալ ունենալուն, չի նշանակում, որ եթե հավասարակշռությունը փոխվեց, ապա պետք է նախագահը և տեղակալները փոխվեն»,- ասաց Գևորգ Կոստանյանը:
«Ազգային Ժողովի մեծամասնությունը չի փոխվել, եթե ուզենան փոխել ԱԺ նախագահին, փոխխոսնակներին, եթե ՀՀԿ-ն ձայներ չտա, չի ընտրվի»,-ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանը , նշելով այն փաստը, որ ՀՀԿ-ն դեռևս շարունակում է խորհրդարանում մնալ մեծամասնություն: