Գորան Կովաչևիչն ընդդեմ Խորվաթիայի

Դիմումատուն՝ Գորան Կովաչևիչն, ազգությամբ խորվաթացի է, ծնվել է 1981 թվականին և ապրում է Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ ոստիկանության աշխատակցի կողմից` իր հանդեպ վատ վերաբերմունքի, իր կալանավորման ժամանակ իրավաբանական աջակցության բացակայության և դատավարության ընթացքում իր գործով մյուս մեղադրյալի դեմ հարկադրանքի ներքո մեղադրանք պարունակող խոստովանություն անելու վերաբերյալ։

2010 թվականի հոկտեմբերի 21-ին Դիմումատուն կալանավորվել է։ Հաջորդ օրը նա խոստովանություն է արել հարցաքննության ժամանակ, որ ամֆետամին (ալֆամեթիլֆենէթիլամինի  կրճատված տարբերակ, որի գործածումը հանգեցնում է թմրամիջոցային կախվածության) է վաճառել և «կոկաին» տեսակի թմրամիջոց է գնել իր մեղադրակցից։ Դիմումատուն դատաքննությանը մասնակցող դատավորին կրկնել է իր խոստովանությունը և ազատ է արձակվել։ Դիմումատուի արած խոստովանության հիման վրա դատաքննության վարողը և ոստիկանության աշխատակիցները երկու զեկույցներ են կազմել, որոնք վկայում են, որ Դիմումատուն թեթև վնասվածքներ է ստացել իր ձերբակալության ժամանակ` ոստիկաններին դիմադրություն ցույց տալու պահին։ Այս զեկույցները հետագայում հաստատել է բժիշկը։

Դատավարության ընթացքում Դիմումատուին տեղյակ են պահել, որ նա ունի ցուցմունք չտալու և փաստաբան վարձելու իրավունք։ Այնուամենայնիվ, Դիմումատուն հրաժարվել է փաստաբանի վարձակալության իր իրավունքից և առանց առարկության ստորագրել է երկու զեկույցները։

2010 թվականի դեկտեմբերին Դիմումատուն ի վերջո փաստաբան է վարձել, և նրա գործը 2011 թվականի հունվարին փոխանցվել է դատարան։ Վեց ամիս անց՝ դատավարության ավարտին, Դիմումատուն բողոքել է, որ կալանավորման ընթացքում և ոստիկանության բաժիններում իրեն ծեծի են ենթարկել։ Վերջինս հրաժարվել է նաև իր տված ցուցմունքից և հայտնել, որ խոստովանություն է արել հարկադրանքի ներքո։

Առաջին ատյանի դատարանը մերժել է Դիմումատուի ներկայացրած բողոքները՝ արժանահավատ վկայության բացակայության հիմքով։ Դատարանը մեղավոր է ճանաչել Դիմումատուին և դատապարտել է նրան երկու տարվա ազատազրկման։ Խորվաթիայի Գերագույն դատարանը հաստատել է Առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը և կրճատել է Դիմումատուի կալանավորման ժամկետը մեկ տարով։ 2013 թվականին Դիմումատուն բողոք է ներկայացրել Սահմանադրական դատարան, սակայն ապարդյուն։

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի (արդար դատաքննության և իրավական օգնության իրավունք) խախտում։ Դիմումատուն բողոքել է իր դատավարության արդարացիության և փաստաբանական աջակցության բացակայության մասին։ Վերջինս իր բողոքի մեջ նաև նշել է, որ ցուցմունք է տվել իր գործով մյուս մեղադրյալի դեմ միայն հարկադրանքի ներքո։

Այսպիսով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը չի արձանագրել կոնվենցիայի խախտում։

Մեկնաբանություններ