Գողություն առևտրի սրահից. կասկածյալը բերման է ենթարկվել

Մարտի 15-ին ոստիկանության  Մարտակերտի շրջանային բաժնի քրեական հետախուզության ծառայողները գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել, Մարտակերտ քաղաքի բնակիչ՝ 2000թ. ծնված Գ.Պ-ին, ում  շուրջ տարված աշխատանքների ընթացքում  պարզվել է, որ վերջինս,
-փետրվարի 27-ին նույն քաղաքի բնակիչ՝ 1937թ. ծնված Ռ.Օ-ին պատկանող՝ Ազատամարտիկների 58 հասցեում տեղակայված խանութի ետնամասի դռան փականը բացելու միջոցով մուտք է գործել ներս և գողացել 30 000 դրամ, 5 հատ 1000 դրամանոց լիցքավորման քարտ և 4 տուփ «Արարատ» տեսակի ծխախոտ,
– մարտի 2-ին ժամը 10:00-ի սահմաններում նույն եղանակով մուտք է գործել նշված խանութ և գողացել 9 000 դրամ,
-մարտի 5-ին ժամը 10:00-ի սահմաններում նախնական համաձայնության գալով նույն քաղաքի բնակիչ՝ 2000թ, ծնված  Ա.Մ-ի հետ ներկայացել են նշված խանութ, որտեղ նույն եղանակով մուտք է գործել ներս և գողացել 18 000 դրամ:

Մեկնաբանություններ