Դիմումատուները՝ Ալի Գյուրբուզը և Հասան Բայարը, ազգությամբ թուրք են, ծնվել են համապատասխանաբար 1971 և 1982 թվականներին։ Ալին բնակվում է Գերմանիայում, իսկ Հասանը՝ Շվեյցարիայում։ Համապատասխան ժամանակահատվածում Դիմումատու Գյուրբուզը«Ülkede Özgür Gündem» օրաթերթի սեփականատերն է եղել, իսկ Դիմումատու Բայարը՝ նույն օրաթերթի գլխավոր խմբագիրը։ Գործը վերաբերում է Դիմումատուների ներկայացրած բողոքին՝ իրենց դեմ հարուցված քրեական գործով դատավարությանը։
2004 թվականի սեպտեմբերին Դիմումատուներն օրաթերթում հրապարակել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (ՔԱԿ) անօրինական զինված խմբավորման ղեկավար Աբդուլլահ Օջալանի և ՔԱԿ-ի«Կոնգրա-Գել» կոչվող ճյուղի առաջնորդ Մուրաթ Քարայըլանի հայտարարությունները։ Դիմումատուների դեմ քրեական գործ է հարուցվել, և 2007 թվականի սեպտեմբերին Ստամբուլ քաղաքի դատարանը մեղավոր է ճանաչել Դիմումատուներին՝ահաբեկչական կազմակերպության կողմից հայտարարություններ հրապարակելու և կազմակերպությանն աջակցելու համար։ Դիմումատու Գյուրբուզի նկատմամբտուգանք է նշանակվել1541.59 եվրո գումարի չափով, իսկ Բայարի նկատմամբ՝ 770.80 եվրոյի։
Դիմումատուները բողոքել են Դատարանի կայացրած որոշման դեմ, սակայն, 2012 թվականի մարտին Վերաքննիչ դատարանը մերժել էբողոքը։
Դիմումատուները բողոքել են, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի10-րդ հոդվածի (արտահայտվելու ազատություն) խախտում։ Այսպիսով, Դիմումատուները բողոքել ենիրենց դեմ հարուցված քրեական գործով դատավարության արդարացիության մասին։
Այնուամենայնիվ, ՄԻԵԴ-ը սույն գործով կոնվենցիայի խախտում չի արձանագրել։