Բողոքի ակցիա Երևանի քաղաքապետարանի մոտ. քաղաքացիները մուտք են գործել շենք

A protest action demanding the resignation of the Mayor of Yerevan Taron Margaryan

Այսօր ևս մի շարք քաղաքացիներ հավաքվել են Երևանի քաղաքապետարանի դիմաց և պահանջում են  քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։

Նշենք, որ մի շարք քաղաքացիներ իրենց բողոքի ակցիայի շրջանակներում մտել են Երևանի քաղաքապետարանի շենք: Քաղաքացիները բողոքում են Երևանի Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգում հատված ծառերի համար, պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը և ավագանու արձակումը։

«Ելք» խմբակցությունից Ալեն Սիմոնյանը ևս քղաքապետարան մտավ և  կոչ արեց  քաղաքապետարանի աշխատակիցներին, ովքեր միջանցքներում էին գնալ աշխատասենյակներ:

«Միանշանակ, Տարոն Մարգարյանը և մյուս բարձրաստիճան պաշտոնյաները պետք է հեռանան, որպես քաղաքական թիմի ներկայացուցիչ, իրավիճակից ելնելով և իրենց արածների համար»,- լրագրողներին  ասաց «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը:

Վերջինս անդրադարձավ Երևանի Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգում հատված ծառերի  հատման դեպքին, նշելով, որ իրենք դրանից տեղյակ չեն. «Բարեկարգում բառն է եղել նախագծում, բայց այդ բառի տակ արվել է այն, ինչ արվել է: Մենք չենք իմացել դրա մասին, դրա մասին, վստահ եմ, չի իմացել «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները»:

Այնուհետև Ալեն Սիմոնյանը մուտք գործեց Տարոն Մարգարյանի սենյակ, սակայն ըստ նա՝ նա այնտեղ չէր. «Կամ Տարոն Մարգարյանը լքել է Երևանի քաղաքապետարանի շենքը կամ նա շենք մուտք չի գործել»:

Հիշեցնենք, որ մայիսի 10-ին ևս քաղաքացիներ Երևանի քաղաքապետարանի դիմաց քաղաքացիների նաձեռնությամբ մեկնարկել էր «Մերժում ենք Տարոնին» բողոքի ակցիան: Ինչպես նախօրենին, այնպես էլ ասյօրվա նախաձեռնուցյանը քաղաքացիները միացել էին «Քեզ տանելը անտանելի է, Տարոն», «Տարոն քո հերթն ա» գրությամբ պաստառներով:

Մեկնաբանություններ