Այսօր վաղ առավոտից քաղաքի տարբեր հատվածներում քաղաքացիները սկսել են բողոքի ակցիաներ իրականացնել:
Քաղաքացիներին միացել են նաև տարբեր բուհերի ուսանողներ, վերջիններս նստացույց են իրականացրել համալսարանների դիմաց, որից հետո շարունակել են երթով շարժվել մայրաքաղաքի փողոցներով:
Բողոքի ակցիաներին են միացել «Սուրմալու»-ի առևտրականները՝ թակելով Արշակունյաց փողոցը:
Ներկա պահին բողոքի ակցիաներ են տեղի ունենում Աջափնյակում, Նոր Նորքում, Կորյուն և Տերյան փողոցների խաչմերուկում:
Նշենք, որ ցուցարարների մեջ կան նաև դպրոցականներ, որոնք ևս դասադուլ են հայտրարել: