Բիստիևան և ուրիշներն ընդդեմ Լեհաստանի

Դիմումատուները՝ Զիտա Բիստիևան և նրա երեք անչափահաս երեխաները, ազգությամբ ռուս են, ծնվել են համապատասխանաբար 1976, 2006, 2008, 2013 թվականներին և ապրում են Գերմանիայի Հերնե մարզում։ Գործը վերաբերում է Դիմումատուների ներկայացրած բողոքին՝ Լեհաստանում օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված կենտրոնում իրենց ընտանիքը կալանավորելու որոշման վերաբերյալ։

2012 թվականին Դիմումատուն իր ամուսնու և առաջին երկու երեխաների հետ մեկնել է Լեհաստան։ Դիմումատուի ամուսինը դիմել է Լեհաստանի իշխանություններին՝ խնդրելով իրեն և իր ընտանիքին ապաստարան տրամադրել, սակայն 2013 թվականի մարտին իշխանությունները մերժել են նրան և Դիմումատուների ընտանիքը երկրից վտարելու հրաման են արձակել։ Դիմումատուները փախուստի են դիմել Գերմանիա, որտեղ էլ ծնվել է Դիմումատուի երրորդ երեխան։ 2014 թվականին Գերմանիայի իշխանությունները Դիմումատուին և նրա երեխաներին վտարել են Լեհաստան, որտեղ էլ նրանց կալանավորել են։ Վերջիններս բնակվել են Կենտշին քաղաքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված կենտրոնում։ 2014 թվականի փետրվարին նրանց միացել է նաև Դիմումատուի ամուսինը։ 2014 թվականի հունիսին նրանց ազատ են արձակել կենտրոնից, և Դիմումատուի ընտանիքն ի վերջո Գերմանիա է վերադարձել։

Դիմումատուն և նրա երեխաները բողոքել են, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) խախտում։ Դիմումատուները բողոքել են օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված կենտրոնում իրենց կալանավորելու որոշման արդարացիության մասին։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում։  Դիմումատուների հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, պատասխանող Պետությունը պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար բոլոր Դիմումատուներին միասին վճարել 12.000 եվրո գումարի չափով փոխհատուցում, որը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով:

Մեկնաբանություններ