ԼՂՀ ոստիկանությունից հաղորդում են, որ օգոստոսի 27-ին ժամը 03:00-ի սահմաններում ԼՂՀ ոստիկանության քրեական հետախուզության ծառայողների կողմից զննության է ենթարկվել Ստեփանակերտ քաղաքի Ա.Առաքելյան փողոցի 4/102 հասցեում տեղակայված «Անահիտ» ՍՊԸ բենզալցակայանը:
Հետախուզության արդյունքում սենյակի պատուհանագոգին հայտնաբերվել է թղթե փաթեթում փաթեթավորված 0,52 գրամ քաշով թաց վիճակում գտնվող կանեփանման բույսի զանգված, ինչը պատկանում էր բենզալցակայանում հյուրընկալված նույն քաղաքի բնակիչ 1992թ. ծնված Ա.Խ-ին: