ԲԴԽ-ի հորդորը՝ դատավորներին

ՀՀ դատական դեպարտամենտը հաղորդագրություն է տարածել, որտեղ դիմել է դատավորներին․

«Բարձրագույն դատական խորհուրդը բացառիկ կարևորություն է տալիս դատավորի թեկնածուների և դատա­վոր­ների անձնական և բարոյական որակ­ներին, որոնք զետեղված են հետևյալ փաստաթղթերում.

Դատավորների Անկախության Եվրոպական չափորոշիչները

Դատավորներին և Դատավորի թեկնածուների հավակնորդներին ներկայացվող պահանջների գնահատման չափորոշիչները

Քաղաքացիների կողմից Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դիմումներում հաճախ է շոշափվում առանձին դատավորների կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հանգամանքը:

Ելնելով հիշյալ փաստաթղթերում սահմանված չափորոշիչներից՝ Բարձրագույն դատական խորհուրդը  հորդորում է բոլոր դատավորներին և դատավորի թեկնածուների հավակ­նորդներին.

  1. Իրենց գործունեության մեջ և հանրային պահվածքում հետևողականություն դրսևո­րել վերոհիշյալ չափանիշերին համահունչ վարքագծի կանոնները պահելու հարցում, քաղա­քացիների հետ շփումներում և սոցիալական ցանցերում դրսևորել դատավորի վարքագծից բխող պահվածք՝ չմոռանալով, որ դատավորն այն անձն է, ով սահմանադրորեն լիազորված է հանդես գալու Հայաստանի Հանրապետության անունից:
  2. Իրենց անձին վերաբերող հանրային հնչեղություն ունեցող ցանկացած հարցադրման վերաբերյալ ունենալ համարժեք մոտեցում և արձագանք (կարող եք անհրաժեշտ տեղեկատվական խորհրդատվություն ստանալ Դատական դեպարտամենտի մամուլի ծառա­յությունից):
  3. Բարձրագույն դատական խորհրդի միջամտությունը պահանջող հարցերով դիմել Խորհրդին:

Տեղեկացվում է նաև, որ Բարձրագույն դատական խորհուրդը ձևավորել է Զանգվածային լրատվամիջոցների  հետ աշխատող խումբ, որը, ի թիվս այլ գործառույթների, իրակա­նացնում է շուրջօրյա մշտադիտարկում՝ դատական իշխանության վերաբերյալ ԶԼՄ-ների տարբեր հաղորդագրությունների առնչությամբ, և դրանց կարևորությունից ու հիմնավոր­վածությունից ելնելով՝ արձագանքում»:

Մեկնաբանություններ