Արցախի Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Արշավիր Ղարամյանը նոր պաշտոն է ստացել:
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով:
Հիշեցնենք, որ վերջինս հրաժարական էր տվել հունիսի 6-ին: