Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի ներկայացուցիչներին:
Հանդիպմանը մասնակցել են նաև արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ՀՀ ԱՆ քերակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանը, Խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը, ինչպես նաև Նախարարության և դիտորդական խմբի այլ ներկայացուցիչներ:
Նախարար Զեյնալյանը կարևորել է ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի դերն ու նշանակությունը և ընդգծել, որ Խմբի անդամներն իրենց գործունեությամբ համարվում են Արդարադատության նախարարության «երկրորդ աչքը» և օգնում են Նախարարությանը ստանալու քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակի վերաբերյալ օբյեկտիվ գնահատական:
Հանդիպման ընթացքում Դիտորդական խմբի ներկայացուցիչների հետ քննարկվել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ, մասնավորապես, անդրադարձ է կատարվել Խմբի՝ ՔԿՀ-ներում իրականացված գործունեության ընթացքում ի հայտ եկած խնդիրներին և դրանց լուծման ուղիներին:
Հանդիպման ավարտին պարբերական քննարկումներ կազմակերպելուն և համագործակցությունը խորացնելուն ուղղված պայմանավորվածություն է ձեռք բերվել: