Արսինե Խանջյանն ու Ատոմ Էգոյանը միացել են քայլերթին

Դերասանուհի Արսինե Խանջյանն ամուսնու՝ ռեժիսոր Ատոմ Էգոյանի հետ այսօր միացել է քայլերթին:

Քաղաքացիներն այդ պահին գտնվել են Իսակովի պողոտայում, երբ ամուսնիններն իջել են մեքենայից և միացել նրանց:

Դերասանուհի Արսինե Խանջյանն էլ երթի մասնակիցներին ծաղիներ է բաժանել:

Նշենք, որ վաղ առավոտից Հանրապետության տարածքում սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները: