Դերասանուհի Արսինե Խանջյանն ամուսնու՝ ռեժիսոր Ատոմ Էգոյանի հետ այսօր միացել է քայլերթին:
Քաղաքացիներն այդ պահին գտնվել են Իսակովի պողոտայում, երբ ամուսնիններն իջել են մեքենայից և միացել նրանց:
Դերասանուհի Արսինե Խանջյանն էլ երթի մասնակիցներին ծաղիներ է բաժանել:
Նշենք, որ վաղ առավոտից Հանրապետության տարածքում սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները: