Արնուլֆ Ֆրյոլիխն ընդդեմ Գերմանիայի

Դիմումատուն՝ Արնուլֆ Ֆրյոլիխը, ազգությամբ գերմանացի է, ծնվել է 1966 թվականին, բնակվում է Գերմանիայում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իր ենթադրյալ երեխայի նկատմամբ հայրության ճանաչման պահանջի վերաբերյալ  ներկայացրած հայցը մերժելու մասին որոշմանը։ 

2004 թվականին Դիմումատուն հարաբերություններրի մեջ է գտնվել ամուսնացած կնոջ հետ։ Վերջինս համապատասխասն ժամանակահատվածում բնակվել է իր ամուսնու և իրենց համատեղ վեց երեխաների հետ։ 2006 թվականի հոկտեմբերին ծնվել է այդ կնոջ դուստրը, և նա դադարեցրել է Դիմումատուի հետ իր հարաբերությունները։ Երեխայի հետ կապ հաստատելու և նրան տեսակցելու Դիմումատուի բոլոր փորձերը ձախողվել են։ Այնուհետև, Դիմումատուն դիմել է համապատասխան մարմիններին՝ ԴՆԹ գենետիկական թեստավորում իրականացնելու և երեխայի նկատմամբ իր հայրության փաստը ճանաչելու պահանջով։ Երեխայի ծնողները ամբողջովին հերքել են երեխայի կենսաբանական հայրը հանդիսանալու մասին Դիմումատուի բոլոր պնդումները և մերժել են ԴՆԹ գենետիկական թեստավորում անցկանցնելու համար Դիմումատուի ներկայացրած պահանջը։

Դիմումատուն հայց է ներկայացրել Դատարան՝ դատական կարգով երեխայի նկատմամբ իր հայրությունը ճանաչելու և երեխայի հետ շփման, նրա խնամքին ու դաստիարակությանը մասնակցելու կարգ սահմանելու պահանջով։ Այնուամենայնիվ, Գերմանիայի ներպետական դատական ատյանները մերժել են Դիմումատուի ներկայացրած բոլոր հայցերը։ Դիմումատուն բողոքել է Դատարանի կայացրած որոշման դեմ, սակայն, ապարդյուն։

Հաշվի առնելով երեխայի անունից Դատարանում հանդես եկող խնամակալի (հոգաբարձուի) ներկայացրած գրավոր դիմումը, երեխայի ծնողների վկայությունները և Դիմումատուի ներկայացրած փաստարկները՝ 2013 թվականին Գերմանիայի Վերաքննիչ դատարանը Դիմումատուի ներկայացրած բողոքը մերժելու մասին որոշում է կայացրել։

Ելնելով երեխայի լավագույն շահերից՝ Վերաքննիչ դատարանը մերժել է երեխայի նկատմամբ հայրությունը ճանաչելու պահանջի մասին Դիմումատուի ներկայացրած հայցը՝ պատճառաբանելով, որ երեխայի և նրա ծնողների համաձայնության բացակայության պայմաններում ԴՆԹ գենետիկական փորձաքննության իրականացումը և նման ընթացակարգով գործի քննությունը կարող է բացասական ազդեցություն թողնել երեխայի հոգեկան կարգավիճակի վրա։

Այնուհետև, Դիմումատուն սահմանադրական բողոք է ներկայացրել, սակայն 2014 թվականին Գերմանիայի Դաշնային Սահմանադրական դատարանը մերժել է Դիմումատուի ներկայացրած բողոքը։

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) խախտում։ Վերջինս բողոքել է հայրության ճանաչման պահանջի վերաբերյալ իր ներկայացրած հայցը մերժելու որոշման արդարացիության մասին։

 Այսպիսով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը չի արձանագրել կոնվենցիայի խախտում։

Մեկնաբանություններ